Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բոլոր մարզերով իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ։ Այս պահին գտնում ենք նվազման տեմպը դեռ բավարար չէ, և կարծում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակտիվ պահենք աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց ապահովենք նվազումը»,-ասաց նա՝ նշելով, որ թեպետ գրանցված թվերը մտահոգիչ են, բայց ախտանշանները երևում են 20 տոկոսի մոտ և հիմնականում տարեց անձանց։
«Վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների միջոցով»,-հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը